HamovAI

Աջակցություն

Հարց ունե՞ք, սխա՞լ եք նկատել, թե՞ գաղափար ունեք։ Գրեք մեզ. կարդում ենք յուրաքանչյուր նամակ։

Գրել նամակ

Պատասխանում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն։

hamovai.app@gmail.com

Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ կկարողանամ ներբեռնել

Հավելվածն այժմ փորձարկման փուլում է։ Նախ այն կհայտնվի Google Play-ում, այնուհետև՝ App Store-ում։

Անվճա՞ր է

Հիմնական հնարավորություններն անվճար են՝ օրական սահմանաչափով։ Pro բաժանորդագրությունը հանում է սահմանաչափը և բացում լրացուցիչ հնարավորություններ։

Ի՞նչ լեզուներով է աշխատում

Հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Լեզուն կարող եք փոխել ցանկացած պահի՝ «Պրոֆիլ → Լեզու» բաժնում։

Որքանո՞վ են ճշգրիտ թվերը

Կալորիաներն ու մակրոները հաշվարկվում են բազայի տվյալներից և կարող են տարբերվել իրական արժեքներից։ «Գնահատված» նշումով արժեքները հաշվարկված են լուսանկարում երևացող բաղադրիչներից։

Ի՞նչ է լինում իմ լուսանկարների հետ

Պիտակների լուսանկարները պահվում են ապրանքների բազան ճշգրտելու համար։ Ուտեստների լուսանկարները պահվում են միայն Ձեր համաձայնությամբ. անջատված վիճակում լուսանկարն ուղարկվում է ճանաչման և չի պահվում։

Գաղտնիության քաղաքականություն

Ինչպե՞ս ջնջել հաշիվը

Հավելվածում՝ «Պրոֆիլ → Ջնջել հաշիվը»։ Կարող եք նաև գրել մեզ։

Հաշվի ջնջման մասին

Օգտակար հղումներ